Բրիտանիայում 17-ամյա կատվին մեղադրում են շների վրա հարձակվելու մեջ
Մեծ Բրիտանիայում Ուելսի տաճարներից մեկում ապրող կատվին մեղադրում են շների վրա հարձակվելու մեջ:
17-ամյա Լուիս անունով կատուն, բնակիչների խոսքով, «ջունգլիներում գտնվող առյուծի պես» հարձակվել է «սպանիել» ցեղատեսակի շան վրա:
Շան տիրոջ խոսքով, իր չորքոտանին Լուիսի միակ զոհը չէ: Տաճարի ներկայացուցիցը, սակայն, հայտարարել է, որ կատվի պահվածքում նման շեղումներ չի նկատել:
Լուիսն արդեն 10 տարի ապրում է տաճարում եւ դարձել է դրա յուրօրինակ խորհրդանիշը: Կենդանին անգամ Louis the Cathedral Cat մանկական գրքի հերոսն է: