Չինաստանում ինտերնետ խանութը մեկ օրում 25 միլիարդ դոլարի ապրանք է վաճառել
Alibaba ընկերությունը Չինաստանում Ամուրիների օրվա կապակցությամբ կազմակերպված գլոբալ-առցանց վաճառքի արդյունքում վաճառել է 25 միլիարդ դոլարի ապրանք՝ գերազանցելով նախորդ տարվա ռեկորդը։
Նշվում է, որ մեկ օրում խանութը ավելի քան 800 մլն պատվեր է ստացել:
Վիճակագրության համաձայն՝ ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Գուանդուն, Չժեցզյան, Ցզյանսու, ինչպես նաև Շանհայ ու Պեկին նահանգներում։