211652_close_icon
views-count640 դիտում article-date 11:53 12-10-2026

Վաշինգտոն-Ամստերդամ չվերթի ինքնաթիռն Ատլանտյան օվկիանոսի տարածքում աղետի ազդանշան է տվել

Flightradar24-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնից Ամստերդամ թռչող United Airlines ավիաընկերության ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի երկնքում աղետի ազդանշան է տվել և ուղղություն վերցրել դեպի Կանադա։

Ինքնաթիռը Վաշինգտոնից Ամստերդամ է մեկնել է կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 20:47-ին։ Սակայն, Ատլանտյան օվկիանոսի վրայով թռչելիս, ինքնաթիռն ավելի ուշ տվել է Squawk 7700 ազդանշանը՝ նշելով «ընդհանուր արտակարգ իրավիճակ»։

Ինքնաթիռը շրջվել է և ուղևորվում է դեպի Կանադայի Սենթ Ջոնս քաղաքի միջազգային օդանավակայան։

Նմանատիպ նյութեր