Իսրայելը ռուսական արտադրության անօդաչու սարք է խփել
Իսրայելը Patriot հրթիռի միջոցով Սիրիայի տարածքից արձակած անօդաչու թռչող սարք է խփել: Նշվում է, որ ԱԹՍ-ն ռուսական արտադրության է եղել:
Հետախուզական տվյալների հավաքելու համար նախատեսված ԱԹՍ-ն գտնվել է Գոլանի բարձունքների ապառազմականացված գոտում:
Իսրայելական բանակի մամլո-ծառայությունը պաշտոնապես չի հաստատել խփված սարքի ռուսական լինելու մասին փաստը:
Սեպտեմբերի 19-ին իսրայելական բանակի հակաօդային ուժերը ոչնչացրել է «Հեզբոլահի» ԱԹՍ-ն, որն արձակվել էր Սիրիայի տարածքից և գտնվել էր Իսրայելի օդային տարածքում:
Միջադեպը մեկնաբանելով, Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելը շատ լուրջ է վերաբերվում իր ինքնիշխանությունը խախտելու ցանկացած փորձին և շատ կոշտ կարձագանքի ցանկացած սադրանքի: