211652_close_icon
views-count5490 դիտում article-date 22:06 10-11-2017

ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտնեց իր դիքորոշումը. ysu.am

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահության 10.11.17թ.-ին տեղի ունեցած ընդլայնված նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասինե օրենքի նախագծի և վերջին օրերի ուսանողական ցույցերի մասին հետևյալ հայտարարությունը; Վերոնշյալ օրենքի նախագծով նախատեսված տարկետման ձևաչափի փոփոխության հետ առաջացած բողոքի խաղաղ ակցիաները, մենք համարում ենք հասարակական հարաբերությունների կարևոր գործընթացներ: Ժողովրդավարության զարգացման ճանապարհին մեր պետության յուրաքանչյուր քաղաքացի կամ քաղաքացիների խումբ իր կարծիքն արտահայտելու ազատության սահմանադրական իրավունք ունի, իսկ պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքը: Ազատ կարծիք արտահայտելու, բողոքի խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու մեր ուսանող ընկերների իրավունքները պաշտպանելու ենք օրենքով սահմանված բոլոր միջոցներով, ուստի պահանջում ենք հարգանքով վերաբերվել բողոքի ակցիաներին, դրանց մասնակիցներին և չտրվել տարատեսակ սադրանքների: Հիմք ընդունելով բոլոր ֆակուլտետների ուսանողների շրջանում քանակական և որակական տեղեկատվությունը, կարծիքների և դիրքորոշումների ամբողջությունը՝ հայտարարում ենք, որ ԵՊՀ ուսանողական խորհրդը չի կիսում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի շուրջ մեր ցուցարար ընկերների մոտեցումները: Մենք դեմ ենք գիտությունն ընդդեմ անվտանգության ձևաչափով բանավեճին, այս արժեքների ուղիղ հակադրմանը. բանակին վերաբերող խնդիրների քննարկումը չպետք է ամբողջովին միահյուսել գիտության հիմնախնդիրների հետ: Հարց է առաջանում. մինչ այժմ որքանո՞վ է տարկետման առկայությունը լուծել գիտության խնդիրները և նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը, քանի՞ ասպիրանտ է, չանցնելով պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ Զինված Ուժերի շարքում, շարունակել գիտամանկավարժական գործունեությունը: Բավարար է, նույնիսկ, հպանցիկ աչքի անցկացնել վիճակագրությունը և ակնհայտ կդառնա, որ գիտության զարգացումը տարկետման խնդրի հետ կապելն արդարացված չէ: Մանրամասներն՝ [url=http://ysu.am/sc/hy/1510325253]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր