5559 դիտում
18:08 08-11-2017
Էդգար Ստեփանյան. Այս մեդալից հետո հասկացա, որ կարող եմ նոր հաջողությունների հասնել
Հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլի սկրեչ մրցաձևում նվաճած արծաթե մեդալը հեծանվորդ Էդգար Ստեփանյանի համար առաջինն է մեծահասակների մրցաշարում: Եզրագիծը հատելուց հետո Էդգարը հուզված էր, բայց և հպարտ՝ իրենից հետ էր թողել օլիմպիական խաղերի մեդալակիրների, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի.
«Բառերով չեմ կարող նկարարագրել՝ ինչ զգացի, երբ եզրագիծը հատելուց հետո տեսա մարզչիս ուրախությունը: Զգացված եմ, որ շատ հայեր եկել էին ինձ երկրպագելու: Հասկանում եմ, որ կարողացա արդարացնել մարզչիս ու երկրպագուների սպասելիքները:
Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց առաջ ացնել աշխարհի ուժեղագույն մարզիկներից: Այս մեդալը թիմային աշխատանքի արդյունք է: Շնորհակալ եմ մարզչիս՝ Արմեն Գյոզալյանին: Նա իմ կողքին է ամեն պահ, օգնում է ինձ ցանկացած հարցում թե´սպորտում, թե´ սպորտից դուրս: Ես էլ փորձում եմ նրան շնորհակալությունս ասել իմ հաջողություններով:
Մեծահասակների խումբ անցնելը միանգամայն այլ է, այստեղ պայքարը շատ մեծ է: Այս մրցումից հետո հասկանում եմ, որ կարող եմ նոր հաջողությունների հասնել: Պետք է պայքարեմ, շարունակեմ առաջ շարժվել»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Էդգար Ստեփանյանը:
Հայ հեծանվորդի գլխավոր նպատակն է` մասնակցել 2018թ. Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը, ապա նվաճել Տոկիո-2020-ի ուղեգիր: Աշխարհի առաջնությունում հանդես գալու իրավունք ստանալու են 24 լավագույնները:
«Գավաթի խաղարկությունում կարևոր միավորներ վաստակեցի, որի արդյունքում վարկանիշային աղյուսակում դիրքս զգալիորեն բարելավել եմ: Ներկայումս 23-րդն եմ: Բայց դեռ ժամանակ ունեմ էլի միավորներ վաստակելու: Առաջիկայում պատրաստվում եմ մասնակցել ևս մեկ մրցաշարի, որը ԱԱ-ի միավորներ է տալիս:
Հավատում եմ ուժերիս: Ցանկացած մրցման պետք է պատրաստվել լրջորեն: Եթե մի պահ թերագնահատես կամ գերագնահատես քեզ, չպահպանես մարզիկի օրակարգը՝ ճիշտ քնելը, սնվելը, ապա հաջողության հասնել չես կարող»,- նշեց հեծանվորդը:
Նմանատիպ նյութեր
2475 դիտում
22:20 31-07-2015
Վարուժան Սուքիասյան. Ապագայում ձգտելու ենք հաջողությունների հասնել եվրոպական ակումբային մրցաշարերում
2679 դիտում
18:06 03-11-2018
Ուզբեկստանի ներկայացուցչին հաղթելուց հետո հասկացա, որ կարող եմ չեմպիոն դառնալ․ Շանթ Սարգսյան
Այս բաժնից
2761 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3292 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3091 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»