700 հազար պերուացի ֆուտբոլի խաղի տոմսերի համար մասնակցել է վիճակահանությանը
Ավելի քան 700 հազար պերուացի մասնակցել է վիճակահանությանը, որպեսզի 2018թ. աշխարհի առաջնության անցումային Պերու-Նոր Զելանդիա հանդիպման տոմս գնելու իրավունք ստանա:
Վիճակահանության համար հատկացվել է 10 հազար տոմս: Տոմսերի վաճառքը հաղթողներին կսկսվի այսօր և կշարունակվի մինչև նոյեմբերի 10-ը:
Հանդիպումը նոյեմբերի 15-ին կկայանա Պերուի մայրաքաղաք Լիմայում՝ «Ազգային» մարզդաշտում, որը տեղավորում է 45 600 հանդիսական:
Առաջին խաղը կկայանա նոյեմբերի 10-ին՝ Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնում:
Նշենք, որ վերջին անգամ Պերուի հավաքականը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցել է 1982 թվականին: