Պուտինը կարող է մասնակցել ԱԱ-2018-ի խմբային փուլի վիճակահանությանը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը կարող է մասնակցել 2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությանը:
«Նման հնարավորություն մենք չենք բացառում և հույս ունենք, որ նախագահը մասնակցության համար ժամանակ կունենա:
Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլն ընթանում է ամբողջ թափով. և բովանդակայյին, և տեխնիկապես և ենթակառուցվածքների ստեղծման տեսանկյունից: Առաջնությունը խոստանում է իսկապես հիանալի լինել», ասել է Պեսկովը:
Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին՝ Կրեմլի պետական պալատում: