ԱԺ հանձնաժողովների՝ նիստերից բացակայությունների վերաբերյալ հաշվետվություններում կեղծիքներ են արվում. «Ժամանակ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ լիագումար նիստերից կամ հանձնաժողովների նիստերից բացակայությունների դեպքում աշխատավարձից պահումներ են կատարվում: Յուրաքանչյուր ամսվա վերջում հանձնաժողովները պետք է հաշվետվություն ներկայացնեն՝ պատգամավորների բացակայության հետ կապված:
Միայն թե «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով այդ տեղեկանքները, պարզել է կեղծիքների շարք: Օրինակ՝ ըստ այդ տեղեկանքի՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից հոկտեմբեր ամսվա ընթացքում բացակայություններ չեն եղել:
Նախ նշենք՝ հոկտեմբեր ամսին այս հանձնաժողովը մեկ նիստ է գումարել՝ ամսի 16-ին, և այդ նիստում ներկա չի եղել, օրինակ, ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը, որին գրեթե չենք տեսնում նաև լիագումար նիստերում: Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում էլ նման «ակտիվ» պատգամավորներ կան: Օրինակ՝ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երբեք չեք տեսնի Սամվել Ալեքսանյանին կամ Մելիք Մանուկյանին: Ու չնայած այս ամենին՝ նրանք «ներկա» ստանում են»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: