Ի՞նչ տեղեկանքներ է ներկայացրել Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում իր բացակայությունների վերաբերյալ
ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը իր բացակայությունների վերաբերյալ եւ առողջական վիճակի, ե՛ւ արտասահմանյան գործուղումների մասին տեղեկանքներ է ներկայացրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա նշեց, որ հարկավոր է հաշվի առնել առողջական վիճակի եւ գործողումների պատճառով բացակայությունները: «Սա է իմ տեսակետը, որը հայտնելու եմ խորհրդարանին: Մյուս դեպքերը պետք է կանոնակարգվեն Աշխատանքային օրենսգրքի հիման վրա»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե Գագիկ Ծառուկյանը կշարունակի՞ բացակայել, թե՞ ոչ, իսկ ԱԺ նախագահը միանշանակ պատասխան չտվեց, սակայն ավելացրեց. «Անհնար է միշտ հիվանդ լինել»: