Լավրովը հայտնել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփին
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Վիետնամում կայանալիք Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է Ria Novosti-ն։
«Մենք լսում ենք Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ նա պատրաստվում է նման հանդիպում կազմակերպել Պուտինի հետ։ Պուտինը պատրաստ է դրան, և ամերիկացիները գիտեն այդ մասին։ Արձանագրող ծառայությունները շփման մեջ են գտնվում և երբ առաջնորդների գրաֆիկները վերջնականորեն հստակեցվեն, կարծում եմ, որ այդ մասին կհայտնենք»,-ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Թրամփը երկօրյա այցով Հարավային Կորեայում է գտնվում։