ԱԻՆ-ը 1 օրում 9 ահազանգ է ստացել փակ դռների վերաբերյալ
Նոյեմբերի 7-8-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Սյունիքի մարզի Կապան, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Աբովյան և Հրազդան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: