«Ատլետիկոյի» ղեկավարները դժգոհ են Գրիզմանից
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը այս մրցաշրջանում իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս: Ակումբի ղեկավարությունը դժգոհ է 26-ամյա ֆրանսիացու մարզավիճակից ու խաղից: Շատ քչերն են հավատում, որ դա ժամանակավոր նահանջ է և նա իր նախկին մակարդակին կվերադառնա:
Մադրիդցիները ամռանը զգալիորեն բարձրացրեցին Գրիզմանի աշխատավարձը և ցանկանում են, որ նա համապատասխան ֆուտբոլ ցուցադրի:
Նոր պայմանագրի համաձայն, Գրիզմանի հրաժարագինն այժմ կազմում է 200 մլն եվրո, իսկ ամռանը կնվազի երկու անգամ:
Ձմռանը թիմի հարձակողական գիծը կլրացնեն հարձակվող Դիեգո Կոստան և կիսապաշտպան Վիտոլոն: Եվս մեկ հարձակվող՝ Ֆերնանդո Տորեսը, ակումբը լքելու ցանկություն է հայտնել:


