Արգենտինայի հավաքականը Մոսկվայում առաջին մարզումն անցկացրել է «սպեցնազի» հսկողության ներքո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արգենտինայի հավաքականը Մոսկվայում առաջին մարզումն է անցկացրել՝ Ռուսաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումից առաջ:
Արգենտինացիները մարզվել են Տուշինոյում «Սպարտակի» նոր մարզաբազայում: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մարզվել է թիմի հետ միասին:
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, արգենտինացիների առաջատարին անհատական հսկում են հատուկ ջոկատայինները:
«Լեոյին հսկում է «սպեցնազի» մի ամբողջ գումարտակ, որը նրա ետևից գնում է առանձին ավտոբուսով», պատմել է արգենտինացիներից մեկը: