Գրողների տանը կայացավ Խաչիկ Մանուկյանին նվիրված «Հոգու հայելի» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Հայաստանի գրողների միության Երևանի գրողների տան կլոր սրահում, տեղի ունեցավ գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի «Հոգու հայելի» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է անվանի գրող, քայլող դասական Խաչիկ Մանուկյանի ստեղծագործություններին և ստեղծագործական գործունեությանը:
Միջոցառման ընթացքում Դավիթ Գասպարյանը նշեց, որ այս գրքով մեկնարկում է ժամանակակից հայ գրողներին նվիրված գրքերի մի շարք և առաջինն ընտրել է հենց Խաչիկ Մանուկյան հեղինակին, քանի որ հենց նրան է համարում մեր ժամանկաշրջանի լավագույն պոետ:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/10/26/1080781/]Հիշեցնենք[/url], որ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը հայտնվել է իր հայրական տունը կորցնելու վտանգի առաջ:
Խ. Մանուկյանի ընկերների նախաձեռնությամբ նրա անունով բացվել են բանկային հաշվեհամարներ, որոնց միջոցով ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են կատարել իրենց նվիրատվությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի