Բերման ենթարկվեց Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները նոյեմբերի 4-ին, ժամը 7.00-ին, Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Դավիթ Ա.-ին, որը օգոստոսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]