16424 դիտում
23:01 05-11-2017
Սաուդյան Արաբիայում ձերբակալված արքայազների թվում է միլիարդատեր ալ-Վալիդը
Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ձերբակալված արքայազների թվում է հայտնվել նաև թագավորի ազգական, միլիարդատեր ալ-Վալիդ իբն Թալալը:
Forbes-ի տվյալներով, արքայազն Ալ-Վալիդի կարողությունը գնահատվում է մոտ 18 մլրդ դոլար: Նրան է պատկանում Kingdom Holding ընկերության 95%-ը, ունի մասնաբաժին նաև Citygroup ֆինանսական խմբում, Four Seasons, CitiGroup, Twitter, 21st Century Fox, Disney ընկերություններում:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/05/1081508/]հայտնել էինք[/url], ըստ նախնական տեղեկությունների՝ մեղադրյալների շարքում է Սաուդյան արքայազն Ալ-Վալիդ բեն Թալալ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, Էկոնոմիկայի նախարար Ադել Ֆակիխը, ինչպես նաև Նացգվարդիայի նախկին ղեկավար, արքայազն Միթաբ բեն Աբդալլա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը: Կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվածների մեջ են նաև թագավորական ընտանիքի 11 էմիրներ, ընդ որում՝ թագավորի եղբորորդին:
Նմանատիպ նյութեր
1588 դիտում
10:42 24-12-2015
Սաուդյան Արաբիայում հիվանդանոցում բռնկված հրդեհից առնվազն 30 մարդ է մահացել, այդ թվում՝ նորածիններ. տեսանյութ
2931 դիտում
13:31 05-02-2014
Նման բան հնարավոր է միայն Սաուդյան Արաբիայում. տեսանյութ
Այս բաժնից
904 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար
1021 դիտում
21:35 30-01-2025
Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին
820 դիտում
21:23 30-01-2025
Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել