Շաքիլ Օ՛Նիլը կերել է աշխարհի ամենակծու պղպեղով չիփսերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Շաքիլ Օ՝Նիլը մասնակցել է «Paqui One Chip Challenge» ուշագրավ շոու-ծրագրին, որի մասնակիցները պետք համտեսեին աշխարհի ամենակծու պղպեղով չիփսերը:
Նախկին բասկետբոլիստը գրազ է եկել, որ առանց դեմքի արտահայտությունը փոխելու կուտի չիփսերը:
Սակայն մի քանի չիփս ուտելուց հետո Օ՛Նիլը ստիպված է եղել դադարեցնել համտեսումը և կաթ խնդրել՝ ընդունելով իր պարտությունը: