60553 դիտում
13:19 04-11-2017
Երևանում դպրոցի ուսուցչուհին ինքնասպանության փորձ է արել՝ խմելով մեծ քանակի դեղահաբեր
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության թիվ 42 խումբը բուժօգնության է տեղափոխել Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 62-ամյա Գ. Ս.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Պարզվել է, որ Գ. Ս.-ն, ով Երևանի դպրոցներից մեկում ուսուցչուհի է աշխատում, ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակի դեղահաբեր է խմել։
Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1832 դիտում
15:14 13-10-2014
Առաջին անգամ ջուր խմելով՝ երեխան իրեն կատարյալ երջանիկ է զգում. տեսանյութ
29004 դիտում
19:00 22-04-2017
Արտակարգ դեպք Վաղարշապատում. 60-ամյա տղամարդը, խմելով «Բ-58» տեսակի թթվային միացություն, հիվանդանոցում մահացել է
Այս բաժնից
1342 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)