«Գազպրոմ»-ն ավարտել է «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը Ռուսաստանի տարածքում
«Գազպրոմ» ընկերությունը ավարտել է Ռուսաստանի տարածքում «Թուրքական հոսք» գազատարի երկու ճյուղերի ծովային հատվածների շինարարությունը, հաղորդում է Ria Novosti-ն։
«Նոյեմբերի 4-ին գազատարի ծովային 1-ին ճյուղը հատել է Թուրքիայի տնտեսական գոտին»,-ասված է հայտարարության մեջ, որը տարածել է նախագծին իրականացնող South Stream Transport B. V. ընկերությունը։
Երկու ճյուղերով «Գազպրոմ»-ը կառուցել է «Թուրքական հոսք» գազատարի 373 կմ-անոց հատված։