«Թուրքական հոսք» գազատարի 1-ին ճյուղի շահագործումը հետաձգվել է
Անորոշ ժամանակով հետաձգվել է «Թուրքական հոսք« գազատարի 1-ին ճյուղի շահագործումը: Ինչպես նշել է «Գազպրոմ»-ի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը, այն չի շահագործվի 2016 թվականի դեկտեմբերին, ինչպես ծրագրվել էր:
Սեպտեմբերի 12-ին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել էր այն մասին, որ Մոսկվան մտադիր է ստորագրել Անկարայի հետ «Թուրքական հոսք»-ի միայն 1 ճյուղի շինարարության մասին համաձայնագիր, իսկ մնացած ճյուղերի կառուցման հեռանկարները կախված են Հարավարևելյան Եվրոպայի պահանջարկից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ նաև այն մասին, որ դադարեցվել են նախագծի շուրջ ռուս-թուրքական բանակցությունները, քանի որ որոշ հարցերում կողմերն այդպես էլ չեն կարողացել համաձայնության գալ: