211652_close_icon
views-count7589 դիտում article-date 23:08 03-11-2017

2020թ. ՉԼ-ի եզրափակիչ խաղի անցկացմանը հավակնում են Լիսաբոնն ու Ստամբուլը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այն քաղաքները, որոնք ցանկանում են 2020 թվականին անցկացնել Չեմպիոններ լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումները: Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի անցկացմանը հավակնում են Լիսաբոնը (Պորտուգալիա, «Էշտադիու-դու-Բենֆիկա) և Ստամբուլը (Թուրքիա, «Աթաթուրք»): Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղն անցկացնելու հայտ են ներկայացրել Գդանսկը (Լեհաստան, «Արենա Գդանսկ») և Պորտուն (Պորտուգալիա, «Դրագաու»): Եզրափակիչ խաղերի անցկացման հայտեր ներկայացնելու ժամկետը սկսվել է 2017թ. սեպտեմբերի 22-ին և ավարտվել է հոկտեմբերի 31-ին:

Նմանատիպ նյութեր