211652_close_icon
views-count802 դիտում article-date 09:08 21-06-2024

Այսօր որոշում կայացրեցինք օգոստոսին կազմակերպել «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային եռօրյա արշավը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել հեծանվային հերթական զբոսանքից՝ կից գրելով․

«Այսօր տեղի ունեցավ մեր 4-րդ հեծանվային զբոսանքը Երևանում՝ 20 կմ: Հեծանիվը ընկերություն է, հեծանիվը համբերություն է, հեծանիվը կամք է. կեցցե՛ հեծանիվը։

Հ.Գ. Այսօր որոշում կայացրեցինք օգոստոսին կազմակերպել «Սևանի շուրջ» սիրողական (զբոսաշրջային) հեծանվային եռօրյա արշավը: Մասնակիցների չափանիշները կորոշվեն և կհրապարակվեն առաջիկայում. խնդիրն այն է, որ արշավի մասնակիցներից կպահանջվի օրական մոտ 70 կմ հեծանիվ վարել և մասնակցելու հնարավորություն տալուց առաջ նախ պետք է համոզվել, որ պոտենցիալ մասնակցի առողջությունը և հմտությունները բավարարում են դրա համար:

Սպասեք լուրերի»։

Նմանատիպ նյութեր