211652_close_icon
views-count4398 դիտում article-date 23:10 03-11-2017

Հայաստան է այցելել ՌԴ «Կորպորացիա Իրկուտ» ընկերության պատվիրակությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ի կատարումն Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրության` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր Ռուսաստանի Դաշնության «Կորպորացիա Իրկուտ» ընկերության պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի գլխավորած խմբի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրության դրույթների իրականացումը, ինչպես նաև բազմակողմանի համագործակցության զարգացումը ՀՀ պաշտպանության նախարարության և ՌԴ «Կորպորացիա Իրկուտ» ընկերության միջև: Բանակցությունների արդյունքում ստորագրվել է համապատասխան արձանագրություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր