211652_close_icon
views-count198100 դիտում article-date 02:55 26-11-2016

Արտակարգ դեպք «Օջախ» ռեստորանում, Կոտայքի նախկին մարզպետի թոռը, ով Չարենցավանի ներկայիս քաղաքապետի տղան է, դանակի մի քանի հարվածներից վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց. կասկածյալը «Լիսկայի» տղան է. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինս ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր: Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Տ. Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը: Գ. Շամշյանը հայտնում է, որ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի տղան, ով աղջիկների և վիրավորի հետ մինչև «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: *** 09։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց որոշ մանրամասներ՝ տեղի ունեցած միջադեպից։ Ոստիկանությունը պարզել է, որ վիրավոր Տ. Շահգալդյանը մինչև վնասվածքներ ստանալը եղել է իր ընկերների, այդ թվում՝ Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի հետ։ Ծաղկաձորից այցելելով «Օջախ» ռեստորանային համալիր՝ այնտեղ ինչ-որ հարցի շուրջ վիճանաբել են միմյանց հետ, այնուհետև Տրդատը սպիտակ գույնի Porsche Cayenn-ով դուրս է եկել «Օջախ» ռեստորանից և ուղևորվել դեպի Երևան։ Արդեն Աճառյան փողոցում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի տարածքում, 2 ավտոմեքենաներով սպասել են Տրդատին և նրա գալուց հետո սկսվել է վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ։ Կոտայքի ոստիկանները հայտնաբերել են բոլորին ու քանի որ կռվի մասնակիցները մատնանշել են, որ վիճաբանությունը եղել է «Օջախ»-ում, սակայն դանակահարությունը տեղի է ունեցել Երևանի վարչական տարածքում, Կոտայքի մարզի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերը փոխանցվում են ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներ են եղել նաև ինչ-որ «Կյաժ», «Մռդո» անձինք ու հիմա փորձում են կռվի մասնակցիները որպես դանակահարող ներկայացնել Մռդոյին, իսկ Լիսկայի տղային «ձեռի հետ էլ» փորձում են ներկայացնել որպես կռվի մասնակից։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր