Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդառված երեքամյա երեխան միջադեպից հետո չի կարողանում խոսել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպից հետո փոքրիկ երեխան չի կարողանում խոսել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին այն անձինք, որոնք այս օրերին այցելել են փոքրիկի տուն և փորձել իրենց օգնությունը ցուցաբերել նրան:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ այս օրերին «Մանուշակ» մանկապարտեզը փակ է և դեռ մի 10 օր էլ փակ կլինի: Ըստ էության համապատասխան մարմինները այս քայլին գնացել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի մանկապարտեզի շուրջ աղմուկը դադարի, և նոր սկսեն զբաղվել նրա գործունեությամբ:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/10/30/1081054/]Հիշեցնենք[/url], որ Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանը ներխուժել էր մանկապարտեզ և պատանդ վերցրել երեք տարեկան երեխային»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]