64003 դիտում
13:27 02-08-2016
Ինչպես և ինչ պայմաններում է հայտնի գործարար, «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը ջրում և խնամում իր «զոքանչ մանուշակ»-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վարչական շրջանի ղեկավարներն այս օրերին Երևանը կրկին փորձում են սարքել ծաղիկների աշխարհ՝ փողոցներում, բակերում, խաղահրապարակներում, մայթեզրերին տեղադրելով տարբեր տեսակի ծառ ու ծաղիկ, Երևանում «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի հիմնադիր սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը տևական ժամանակ է, Հայաստան է ներմուծել այնպիսի ծառեր ու ծաղիկներ, որ դեռ Հայաստանում չի եղել:
Այս ծառերն ու ծաղիկներն ունեն իրենց անունները, որոնց մեջ է նաև «Մանուշակ»-ը, որը Վ. Աբրահամյանն անվանակոչել է՝ իր պատիվ զոքանչի:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Վ. Աբրահամյանն ասում էր. «Ցանկությունս է, որպեսզի այս ծառերից ու ծաղիկներից, որոնք իրենց գեղեցկությամբ գերում են շատերին, տարածվեն նաև հանրապետությունով մեկ»:
Ծառերն ու ծաղիկները նա բերել է Իսպանիայից, Իտալիայից, Իսրայելից, Հունաստանից և Անթալիայից, որոնք մեծ խնամք են պահանջում, և այն, եթե ճիշտ կատարվի, ապա ծառ ու ծաղիկը երկար կյանք կունենան Հայաստանի կլիմայական պայմաններում: Ամեն առավոտ Վաղարշն իր ձեռքով ջրում ու խնամում է դրանք, բայց ավանդույթը չի խախտում. առաջինը խնամում ու ջրում է «զոքանչ մանուշակին», նոր հետո՝ մյուսներին:
Կարծում ենք, որ մայրաքաղաքի կանաչապատման պատասխանատուները «չերեզ» Վաղարշ Աբրահամյան ձեռք բերեն այդ ծառերն ու ծաղիկները և մեզ՝ երևանցիներիս, կուրախացնեն նաև դրանք խնամելով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+