211652_close_icon
views-count2616 դիտում article-date 17:56 02-11-2017

Եթե ՀԷԿ ունենայի, կնվիրեի Հայաստանին. Արծվիկ Մինասյանը հերքում է

«Ներկայումս տեսչական մարմինն իրականացնում է ստուգումներ 4 անտառտնտեսություններում: Տեսչական մարմինը 10 ստուգում է իրականացնել ու իրականացնում, որից 9-ը անտառահատումների վերաբերյալ է: Մեր նպատակն է՝ բացահայտել բոլոր հնարավոր իրավախախտումները, օգնել ու օժանդակել իրավապահ մարմիններին, քննչական մարմիններին, որ լիարժեք բացահայտումներ լինեն»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Մինասյանն ասաց, որ Դիլիջան ազգային պարկում, Տավուշի անտառտնտեսություններում նախատեսվում է առաջիկայում հարուցել ևս 4 քրեական գործ, այն էլ՝ նեղ ֆինանսական միջոցների պարագայում: Բնապահպանության նախարարը հերքեց նաև լրատվամիջոցներում հրապարակված լուրը, թե ինքը ՀԷԿ ունի: «Ես չգիտեմ, թե այդ լրատվամիջոցի մտքի արգասիքը մինչև ուր կարող է գնալ: Շնորհակալ կլինեի, որ ունենայի նման բան»,- ասաց Ա. Մինասյանը: Հարցին՝ կցանկանայի՞ք ՀԷԿ ունենալ, նախարարը պատասխանեց. «Իհարկե կուզենայի, նվեր կտայի Հայաստանին, Հայաստանը շահույթ կունենար»: [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/02/1081261/]Հիշեցնենք[/url], որ «Ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, թե բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ցանկանում է կառավարությունով անցկացնել մի որոշում, որով կարգելվի 22 գետի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը, և ավելացրել, թե «մինչ այդ որոշումն անցկացնելը, Մինասյանը լավ կանի քանդի Սիսիանի Սարավան գյուղով անցնող Դարբ գետի վրա կառուցված իր ՀԷԿ-ը, որովհետև չի կարող այնպես լինել, որ բնապահպանության նախարարի ՀԷԿ-ը պահպանի և հարստացնի բնությունը, իսկ ուրիշների ՀԷԿ-երը վնասեն ու ապականեն այն»:

Նմանատիպ նյութեր