slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին
211652_close_icon

Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

views-count53902 դիտում article-date 17:08 02-11-2017
Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հրամանագրում ասվում է. «2017 թվականի նոյեմբեր - 2018 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»: Լուսանկարը՝ Էդիկ Սիմոնյանի

Նմանատիպ նյութեր