3579 դիտում
16:20 06-11-2015
Բակո Սահակյանը ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր 2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը, ըստ հրամանագրի` 2016 թվականի հունվար ամսում կանցկացվի ԼՂՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հրամանագրի համաձայն` 2015 թվականի դեկտեմբեր-2016 թվականի հունվար ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:
Նմանատիպ նյութեր
3549 դիտում
12:57 30-11-2018
Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2019 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին
6261 դիտում
11:43 21-11-2019
Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել 2020-ի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին
3632 դիտում
17:30 23-05-2014
Բակո Սահակյանը 2014 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել
Այս բաժնից
1282 դիտում
12:43 26-01-2025
Լուկաշենկոն շան հետ է գնացել ընտրատեղամաս
916 դիտում
12:26 26-01-2025
Ջոն Քենեդու, Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող փաստաթղթերը կգաղտնազերծվեն
874 դիտում
11:37 26-01-2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը