211652_close_icon
views-count1856 դիտում article-date 16:39 29-04-2014

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2014 թվականին ամառային զորոկոչը սկսելու եւ զորացրում կատարելու մասին. "Ղեկավարվելով "Զինապարտության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և "Այլընտրանքային ծառայության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` որոշում եմ. 1. 2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ: 2. 2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: 3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: 4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից": Տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Նմանատիպ նյութեր