5986 դիտում
15:14 02-11-2017
Կսահմանվեն գործունեությամբ զբաղվելու համար միասնական և հստակ պայմաններ
Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը որոշ սահմանափակ ռեսուրսներից օգտվելու համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրումը պարզեցնելու վերաբերյալ էր:
«Ներկայումս տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ստանալու համար տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ստանալ որոշ սահմանափակ ռեսուրսներից (օրինակ հանրային տարածքների վարձակալություն, ջրային ռեսուրսների օգտագործում) օգտվելու թույլտվություններ, համաձայնություններ, քվոտաներ և այլ փաստաթղթեր: Այդ նպատակով տնտեսվարողները պետք է դիմեն համապատասխան պետական կամ տեղական
ինքնակառավարման մարմիններին:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից
իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ շատ հաճախ բացակայում են այդ փաստաթղթերի տրամադրման միասնական և հստակ պայմանները, ինչպես նաև դրանք տրամադրվում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հայեցողական որոշումների հիման վրա:
Նման ձևով վարչարարությունը հատկապես բացասական է ազդում գործարար միջավայրի վրա։ Հետևաբար անհրաժեշտ է մշակել այդ գործընթացները պարզեցնելու, արդյունավետությունը բարձրացնելու և գործարարների համար հասանելիության հավասար պայմանների ապահովման նոր մեխանիզմ»,-նշել է Կարեն Կարապետյանը:
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին 2-ամսյա ժամկետում, համագործակցելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ, գույքագրել բոլոր այն դեպքերը, որոնց հիման վրա տրամադրվում են սահմանափակ ռեսուրսներից օգտվելու թույլտվություններ, համաձայնություններ, քվոտաներ և այլ փաստաթղթեր: Կառավարության աշխատակազմ կներկայացվեն այդ փաստաթղթերի տրամադրումը մրցութային կանխատեսելի և հստակ կարգով կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր:
Նմանատիպ նյութեր
1086 դիտում
12:44 07-05-2019
Ծառուկյանը հիմնավոր է համարում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին իր ներկայացրած պարզաբանումը
2478 դիտում
16:44 04-11-2020
ՈՒԵՖԱ-ն «Ղարաբաղի» մամլո քարտուղարին ժամանակավորապես զրկել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից
Այս բաժնից
2035 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
568 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
532 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի