Սերխիո Ռամոս. Մենք դեռ բոլորին տեղը կդնենք
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Տոտենհեմից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/02/1081245/]պարտությունը[/url] (1:3):
«Հասկանում ենք, որ վերջին արդյունքները մեր երկրպագուներին հիասթափեցրել են, սակայն «Ռեալը» միշտ կարողացել է ռեաբիլիտացվել: Մենք դեռ տեղը կդնենք բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե մենք տապալված ենք:
Իմ փորձից գիտեմ. հենց մի երկու խաղ պարտվում ենք, անմիջապես ճգնաժամի մասին խոսակցություններ են սկսվում: Պետք է հանգստություն ու միասնություն պահպանել: Ցանկացած մրցաշարում, Չեմպիոնների լիգայում, մենք դեռ ողջ ենք:
Չպետք է կասկածել, որ շատ շուտով «Ռեալի» մոտ ամեն ինչ կկարգավորվի», ասել է Ռամոսը: