Սերխիո Ռամոս. Մենք պատահական չենք անցել «Յուվենտուսին», ՊՍԺ-ին և «Բավարիային». մնացել է «Լիվերպուլը»
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը:
«Տիտղոս պաշտպանելը մեծ արտոնություն է: Երբ խաղում ես հզոր թիմերի դեմ, հաղթանակն ավելի բերկրալից է դառնում: Մենք հաղթել ենք «Յուվենտուսին», ՊՍԺ-ին և «Բավարիային»: Մնացել է հաղթենք «Լիվերպուլին» և ավարտենք սկսած գործը: Առջեում մեզ մեծ փորձություն է սպասվում:
«Լիվերպուլը» շվեյցարական ժամացույցի պես է աշխատում: Մենք ցանկանում ենք նվազեցնել նրանք գրոհային պոտենցիալը և մեր դարպասները անառիկ պահել: Հավատում ենք մեր պաշտպաններին ու հարձակվողներին: Հուսով եմ, խաղից մենք կհեռանանք տիտղոսով:
Ուկրաինան և նրա մայրաքաղաքը հաճելի հիշողություններ են արթնացնում: 2012 թվականին մենք այստեղ նվաճեցինք Եվրոն և ես դա երբեք չեմ մոռանա», ասել է Ռամոսը:
Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«Լիվերպուլ» եզրափակիչ հանդիպումը Կիևում կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին: