С-400 համակարգերի շուրջ թուրք-ռուսական գործարքի գինը գերազանցում է 2 միլիարդ դոլարը
Թուրքիային C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարելու մասին գործարքը, որը կնքվել է Ռուսաստանի հետ, գերազանցում է 2 մլրդ դոլարը։ Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ վկայակոչելով «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովին։
Վերջինս, սակայն, մանրամասներ չի ներկայացրել գործարքից։
Երկու երկրների միջև ստորագրված պայմանագիրը պատրաստ է իրագործման, գործընթացը կիրականացվի առաջիկա 2 տարիներին։
C-400 «Տրիումֆ»-ը մեծ հեռահարության զենիթահրռիթային համակարգ է։ Նախատեսված է ավիացիոն օբյեկտների, թևավոր ու բալիստիկ հրթիռների թիրախավորման համար, կարող է կիրառվել նաև ցամաքային օբյեկտների դեմ։