211652_close_icon
views-count2545 դիտում article-date 09:46 19-09-2014

Տիգրան Սարգսյանի ու նրա կնոջ` Գոհար Սարգսյանի ունեցվածքը գերազանցում է 2 միլիոն դոլարը. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի ու նրա կնոջ` Գոհար Սարգսյանի ունեցվածքը գերազանցում է 2 միլիոն դոլարը: Բնականաբար, խոսքը պաշտոնապես հայտարարագրված ունեցվածքի մասին է, իսկ իրականում քչերն են կասկածում, որ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ամենահարուստ պաշտոնյաներից է: Եվ այսպես` Տիգրան Սարգսյանի` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանոմ ենք, որ 2013 թ. նա ունեցել է 36 միլիոն 423 հազար դրամ եկամուտ: Հաշվետու տարում նախկին վարչապետն ունեցել է 5,5 միլիոն դրամ և 952 հազար դոլար: 2013թ. նա վերանշանակվեց վարչապետի պաշտոնում, և այդ առիթով ներկայացրած հայտարարագրում նշել էր 2 բնակարան, 2 անհատական բնակելի տուն, 1 ավտոտնակ և 1 հողամաս: Սարգսյանի կնոջ` Գոհար Սարգսյանի հայտարարագրից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները տարեսկզբից մինչև տարեվերջ աճել են 11 հազար դոլարով և 30 հազար եվրոյով: 2013-ի սկզբին Գոհար Սարգսյանն ունեցել է 138 հազար դոլար, իսկ տարեվերջին` 149 հազար դոլար և 30 հազար եվրո: Նա նաև փոխառություններ է տալիս, ինչի շնորհիվ 2013 թ. տոկոսների տեսքով 4,5 միլիոն դրամի չափով եկամուտ է ստացել»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր