Ուկրաինայի ընդհանուր պարտքը Ռուսաստանին գերազանցում է 16.6 միլիարդ դոլարը. Մեդվեդև
Ուկրաինայի ընդհանուր պարտքը Ռուսաստանին գերազանցում է 16.6 միլիարդ դոլարը, հաղորդել է Ռուսաստանի վարչապետ Դմիդրի Մեդվեդևը նախագահ Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ:
«3 միլիարդը պարտքն է, գազի համար հավաքվել է 2.2 միլիարդ, ընդհանուր պարտքը կազմում է 16 միլիարդ 600 միլիոն»,- պարզաբանել է վարչապետը:
Մեդվեդևի խոսքերով Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը անցնելու գազի մատակարարման համար կանխավճարի:
Սակայն նախագահ Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը առայժմս չի անի նման բան, հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված դժվարին դրությունը, և խնդրել է զերծ մնան նման սիստեմի կիրառմանը մինչև հատուկ քննարկումներ անցկացնելը: