211652_close_icon
views-count21058 դիտում article-date 01:57 02-11-2017

ՉԼ. «Տոտենհեմը» ծնկի բերեց «Ռեալին», թրիլեր Նեապոլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում կայացավ ևս 8 հանդիպում: Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ գեղեցիկ ոճով հաղթեց ՉԼ-ի գործող գավաթակիր «Ռեալին»՝ 3:1: Փայլուն հանդիպում անցկացրեց «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին, որը դուբլի հեղինակ դարձավ: Այս խմբի անհաջողակը Դորտմունդի «Բորուսիան» է, որը անհավանական կերպով չկարողացավ երկրորդ խաղում էլ հաղթել կիպրական ԱՊՈԵԼ-ին՝ 1:1: Օրվա մյուս թոփ հանդիպումը նույնպես արդարացրեց սպասելիքները. Իտալիայում «Նապոլին» ու «Մանչեսթեր Սիթին» իսկական ներկայացում տվին, որտեղ հաջողակ գտնվեց Գվարդիոլայի թիմը՝ 4:2: «Մանչեսթեր Սիթին» ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում, ցույց տալով 100 տոկոսանոց արդյունք: Իսպանական «Սևիլյան» սկզբունքային մրցավեճում կարողացավ հաղթել Մոսկվայի «Սպարտակին»՝ 2:1: [b]Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր [/b] [b]E խումբ [/b]«Սևիլիա» (Իսպանիա) - «Սպարտակ» (Ռուսաստան)՝ 2:1 Կլեման Լանգլե, 30, Էվեր Բանեգա, 59 - Զե Լուիշ, 78 «Լիվերպուլ» (Անգլիա) - «Մարիբոր» (Սլովենիա)՝ 3:0 Մոհամեդ Սալահ, 49, Էմրե Ջան, 64, Դանիել Ստարիջ, 90 Մրցաշարային իրավիճակ. «Լիվերպուլ»՝ 8 միավոր, «Սևիլիա»՝ 7, «Սպարտակ»՝ 5, «Մարիբոր»՝ 1: [b]F խումբ [/b]«Նապոլի» (Իտալիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2:4 Լորենցո Ինսինյե, 21, Ժորժինյո, 62, 11մ - Նիկոլաս Օտամենդի, 34, Ջոն Սթոունս, 48, Սերխիո Ագուերո, 69, Ռահիմ Ստերլինգ, 90+2 «Շախտյոր» (Ուկրաինա) - «Ֆեյենորդ» (Հոլանդիա)՝ 3:1 Ֆակունդո Ֆերեյրա, 14, Մարլոս, 17, 67 - Նիկոլայ Յորգենսեն, 12 Մրցաշարային իրավիճակ. «Մանչեսթեր Սիթի»՝ 12, «Շախտյոր»՝ 9, «Նապոլի»՝ 3, «Ֆեյենորդ»՝ 0: [b]G խումբ [/b]«Պորտու» (Պորտուգալիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 3:1 Էկտոր Էրերա, 13, Պերեյրա Դանիլու, 61 – Տիմո Վերներ, 48 «Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 1:1 Ջենկ Թոսուն, 54, 11մ - Մարկուշ Լոպեշ, 45+1 Մրցաշարային իրավիճակ. «Բեշիկթաշ»՝ 10, «Պորտու»՝ 6, «ՌԲ Լայպցիգ»՝ 4, «Մոնակո»՝ 2: [b]H խումբ [/b]«Տոտենհեմ» (Անգլիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 3:1 Դելե Ալի, 27, 56, Կրիստիան Էրիկսեն, 65 - Կրիշտիանու Ռոնալդու, 80 «Բորուսիա» (Գերմանիա) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 1:1 Ռաֆայել Գերերո, 29 - Միկայել Պոտյե, 51 Մրցաշարային իրավիճակ. «Տոտենհեմ»՝ 10, «Ռեալ»՝ 7, «Բորուսիա»՝ 2, ԱՊՕԵԼ՝ 2:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր