5454 դիտում
09:57 01-11-2017
«Էլիտայի» պրիմիտիվ դավադրությունը. փորձ է արվում հաղթահարել ներիշխանական ճգնաժամը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «2018 թվականի պետական բյուջեի նախագիծը ենթադրում է, որ հաջորդ տարի պետք է կրճատվի մոտ 5,5 հազար բյուջետային աշխատող, այսպես ասած՝ օպտիմալացման շրջանակում: Անկասկած է, որ խոսքը վերաբերելու է, այսպես ասած, միջինից ցածր աշխատակիցներին:
Մի կողմից՝ այդ հանգամանքը պետք է որ ողջունելի լիներ, որովհետև դա ենթադրում է բյուջետային ծախսի խնայողություն: Մյուս կողմից, սակայն, այդպես է զուտ տեսական տարբերակում, քանի որ գործնականում Հայաստանի պետական բյուջեի խնայողության համար պետք են բոլորովին այլ՝ ոչ թե օպտիմալացման, այլ, այսպես ասած, դատաիրավական քայլեր, քանի որ բյուջեի փողի «արտահոսքը» ոչ թե բյուջետային աշխատակիցների միջինից ցածր շերտի գրպանն է հոսում, այլ հակառակը՝ միջինից բարձր և բարձրաստիճան շերտի գրպանը: Հոսելու մեխանիզմներն էլ տարբեր են՝ պետական գնումներից, «ատկատներից» մինչև պարզապես յուրացումներ ու չարաշահումներ, կամ ինչպես Կարեն Կարապետյանն էր ասում՝ «պրիմիտիվ գողություն»:
Բայց այդ պայմաններում գնալ բյուջետային համակարգում միջինից ցածր պաշտոնների ավելի քան 5,5 հազար աշխատակցի կրճատման՝ իբրև օպտիմալացում, պարզապես «պրիմիտիվ խնայողություն» է կամ խնայողության մասին «պրիմիտիվ խաբեություն», կամ «ինքնախաբեություն»: Մի խոսքով՝ ամեն ինչ, միայն ոչ կառավարման արդյունավետություն կամ առավել ևս բարեփոխման տնտեսական քաղաքականություն: Եվ հարցը տվյալ դեպքում ամենևին լոկ սոցիալական խնդիրը չէ, երբ մարդիկ, որոնք ստանում են 80-100 հազար դրամ կամ փոքր-ինչ ավելի աշխատավարձ, հետո դա, ի վերջո, ծախսում են տնտեսության մեջ, և գոնե 5 հազարով չի ավելանում ուղղակի հուսահատվողների քանակը, այն դեպքում, երբ հուսավառվածների քանակը չի ավելանում, թերևս, նույնիսկ 500-ով:
Խնդիրն այն է, որ Հայաստանում կրկին հռչակվում է իրավիճակը փրկելու քաղաքականություն, բայց դարձյալ այդ քաղաքականությունն իրականացվում է այն մարդկանց կամ շերտի հաշվին, որոնք առանց այդ էլ առկա իրավիճակից «տուժողի» կարգավիճակում էին: Հետևաբար, դա նշանակում է, որ կա՛մ տեղի է ունենում հանցավոր դիտավորություն և հանրության դեմ «էլիտայի» հերթական, արդեն «պրիմիտիվ դավադրություն», երբ հասարակության հաշվին փորձ է արվում հաղթահարել ներիշխանական ճգնաժամն ու ռեսուրսների սղության և արտաքին անբարենպաստ կոնյունկտուրայի պայմաններում գալ օպտիմալ ռեժիմի, կա՛մ էլ պարզապես բարեփոխման հանձնառություն ստանձնած մարդիկ, նրանց մղումների անկեղծության և ազնվության կանխավարկածը անվերապահորեն ընդունելով հանդերձ, ուղղակի իրենց պատկերացումների և մտավոր կարողությունների մասով ի վիճակի չեն իրականացնել արդյունավետ բարեփոխումներ և հերթական անգամ այդ ամենը իրականացնում են ոչ թե հենց իրենց՝ «էլիտայի», այլ առավելապես հասարակության հաշվին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2539 դիտում
19:37 24-07-2020
Մեծ Բրիտանիան 2021-ին կկարողանա հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը․ Բորիս Ջոնսոն
1464 դիտում
16:59 18-11-2020
Մոլդովայի նորընտիր նախագահը մտադիր է երկրում տնտեսական ճգնաժամը հաղթահարել ԱՄՆ-ի օգնությամբ
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1414 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2026 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»