Մոլդովայի նորընտիր նախագահը մտադիր է երկրում տնտեսական ճգնաժամը հաղթահարել ԱՄՆ-ի օգնությամբ
Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն հանդիպում է ունեցել Քիշնևում ԱՄՆ դեսպան Դերեք Հոգանի հետ՝ հույս հայտնելով, որ Վաշինգտոնը կօգնի Մոլդովային հաղթահարել տնտեսական ճգնաժամը: Այս մասին հաղորդում է [url=https://ria.ru/20201118/moldaviya-1585157496.html?fbclid=IwAR3tEv1TooEb3KKy9jbEmLBmsaBVJ9HH74Pgbcf4vDfOfofRBrDFhRXT36k]ria.ru[/url]-ն՝ հղում անելով Սանդուի գլխավորած Գործողության ու համերաշխության կուսակցության մամուլի ծառայությանը:
«Ընտրված նախագահ Մայա Սանդուն հանդիպում է անցկացրել ԱՄՆ դեսպան Դերեք Հոգանի հետ՝ քննարկելով Մոլդովայում տիրող իրավիճակը։ Մայա Սանդուն նշել է, որ Մոլդովայի քաղաքացիները շատ են տուժել տնտեսական ճգնաժամից ու առողջապահության ոլորտի ճգնաժամից, և որ այդ ճգնաժամերից ազատվելը, այդ թվում նաև ԱՄՆ-ի հետ համագործակցության միջոցով, առաջնային խնդիր է», - ասված է կուսակցության Ֆեյսբուքի էջում հրապարակված հայտարարության մեջ:
Սանդուն շնորհակալություն է հայտնել Հոգանին երկար ժամանակ հանրապետությանը ցուցաբերված մշտական աջակցության համար: Նա նաև հայտարարել է, որ հարկավոր է Մոլդովայի արտաքին քաղաքականության նոր էջ սկսել: