ՌԴ Չելնիի ռեստորանում հանգստացող Հայաստանի քաղաքացին ատրճանակից կրակել է այցելուի վրա
                        ՌԴ Նաբերեժնիե Չելնիի  բնակիչը կրծքավանդակի հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել տեղական «Բակինսկի դվորիկ» ռեստորանից: Այս մասին հայտնում է [url=https://kazanfirst.ru/news/451432]KazanFirst[/url]-ը:
Պարզվել է, որ վերջինի վրա կրակել է այնտեղ հանգստացող Հայաստանի քաղաքացին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան:  2 ընկերախումբ ռեստորանից դուրս են եկել փողոց՝ ծխելու: Այնտեղ մի տեղի բնակիչ պատահաբար ուսով դիպել է տղամարդուն: 
Արդյունքում ծեծկռտուք է սկսվել, և հայը ատրճանակից կրակել է հակառակորդի կրծքավանդակին: 
Բուժհաստատությունում վիրահատելուց հետո ո տուժողը տուն է  վերադարձել: Նա հրաժարվել է ոստիկանությունում դիմել: 
Այս պահին քննիչները որոշում են «Խուլիգանություն» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

