5465 դիտում
22:08 31-10-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել տեսաժողով Ղազախստանի Պավլոդարի մարզի «Հայրենիք» հայկական ազգամշակութային միավորման ներկայացուցիչների հետ
Հոկտեմբերի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Ղազախստանի հանրապետության Պավլոդարի մարզի «Հայրենիք» հայկական ազգամշակութային միավորման ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի ուսուցիչներ և աշակերրտներ: Պավլոդարի մարզից տեսակապին մասնակցում էին «Հայրենիք» հայկական էթնամշակութային միավորման նախագահ Էլմիրա Պետրոսյանը, փոխնախագահ, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ Սուսաննա Առաքելյանը, միավորման առաջին նախագահ Սերժ Մարտիրոսյանը, համայնքի անդամ, սպորտային հարցերով պատասխանատու Յուրի Հովհաննիսյանը, համայնքի անդամ Սերգեյ Գրիգորյանը:
Ողջույնելով տեսաժողովի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց համայնքին՝ նախարարության հետ ակտիվ համագործակցելու համար: Նա մասնավորապես նշեց. «Լավագույն կազմակերպված համայնքներից է, ակտիվ աշխատում է հայապահպանության ուղղությամբ : Մեր խնդիրը ամեն երիտասարդի հայ պահելն է: Պետք է հայկական միջավայր ստեղծենք, հայերեն խոսենք, շատացնենք հայկական երգն ու պարը: Պարի միջոցով արթնանում է երեխայի ինքնությունը: Ուզում եմ, որ լինելով ձեր բնակության երկրի լավ քաղաքացի, լավ հայ լինեք: Պետք է շարժում սկսել՝ ուխտագնացություն Հայաստան: Ամեն հայ պետք է տեսնի իր Հայրենիքը: Դա երիտասարդներին հայ պահելու ամենաարդյունավետ միջոցն է»:
Այնուհետև ելույթ ունեցավ Պավլոդարի մարզի «Հայրենիք» հայկական ազգամշակութային միավորման նախագահ Էլմիրա Պետրոսյանը: Նա շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը՝ տեսաժողովը կազմակերպելու համար: «Վստահ ենք, որ այս համատեղ քննարկումը շատ շուտով իր արդյունքները պիտի տա, կապը Հայրենիքի հետ ավելի կսերտանա»:
Միավորման փոխնախագահ, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ Սուսաննա Առաքելյանը ներկայացրեց Պավլոդարի հայկական համայնքի, հայկական 6-օրյա դպրոցի հաջողությունները, շնորհակալություն հայտնեց նախարարությանը՝ դպրոցին տրամադրած դասագրքերի և ուսումնական ձեռնարկների համար: Նա խոսեց նաև երիտասարդների կրթական, մարզական, մշակութային հաջողությունների մասին, ներկայացրեց խնդիրները, հույս հայտնեց, որ համագործակցությունը Սփյուռքի նախարարության հետ ավելի կակտիվանա:
Սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը ներկայացրեց Հայոց պետականության 100-ամյակին ընդառաջ կազմակերպվող համահայկական միջոցառումները, նշեց համայնքի անելիքներն ու հնարավորությունները:
Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանն անդրադարձավ նախարարության առաջիկա ծրագրերին, ներկայացրեց «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը և համահայկական մրցանակաբաշխությունը, կարևորեց համայնքի ակտիվ մասնակցությունը այդ ծրագրերին:
Քննարկվեցին Պավլոդարի հայկական համայնքի գործունեությանը, համայնքում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ կատարվեց նաև ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի հետ համագործակցության հեռանկարներին:
Համայնքի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում առավել ակտիվ մասնակցել Սփյուռքի նախարարության ծրագրերին, սերտացնել կապը Հայրենիքի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
3469 դիտում
12:50 22-04-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով՝ Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
901 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին