3139 դիտում
19:04 31-10-2017
Միջգերատեսչական մրցումներում ՊԵԿ կինոլոգները վերահաստատել են իրենց բարձր կարգը
Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական բաժինը բարձր արդյունքներ է ցուցաբերել Հայաստանի ուժային կառույցների կինոլոգիական ծառայությունների միջև անցկացված մրցումներում՝ արժանանալով մի շարք մեդալների: Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության կինոլոգիական ծառայությունների մրցութային ծրագրում, որը կազմակերպել էր Հայաստանի կինոլոգիական միությունը, ընդգրկված էին շների կողմից տարբեր հրահանգների կատարումը, ավտոմեքենայում և այլ վայրերում թաքցված թմրանյութերի, զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի հայտնաբերումը, սահմանախախտի վնասազերծումը և այլ առաջադրանքներ: Պետական ծառայության ոլորտում կարևոր դերակատարում ունեցող չորքոտանիները ցուցաբերել են բարձր կարգապահություն՝ պատվով և մեծ հմտությամբ կատարելով բոլոր առաջադրանքները:
ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության շնագիտական բաժնի պետ Արթուր Մխիթարյանի խոսքով՝ թիմային պայքարում ՊԵԿ թիմը գրավել է երկրորդ տեղը, իսկ անհատական ցուցադրության ժամանակ երկու շնավարժներ զբաղեցրել են առաջին հորիզոնականը: Դիտարժան միջոցառման մրցավարն էր թմրանյութերի և պայթուցիկ նյութերի հոտերի ուսումնական նմանակիչների արտադրությամբ զբաղվող ռուսական «Ռեկվիզիտ» ընկերության տնօրեն Անդրեյ Ֆեդորկովը: Ռուսաստանից ժամանած հյուրը ՀՀ ԿԱ ՊԵԿ շնագիտական կենտրոնում ՀՀ ուժային կառույցների կինոլոգիական ծառայությունների համար կազմակերպված սեմինարում ներկայացրել է տարբեր նյութերի նմանակիչները և դրանց կիրառման նրբությունները. «Այցի նպատակն է նպաստել Ձեր երկրի կինոլոգիական ծառայությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը՝ հատկապես թմրանյութերի հայտնաբերման ուղղությամբ»: Անդրեյ Ֆեդորկովը հայտնել է, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել հոտերի «գրադարան», որպեսզի մեր երկրի կինոլոգիական ծառայություններն առավել արդյունավետ իրականացնեն իրենց առջև դրված խնդիրները:
Անդրադառնալով սեմինարին՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության շնագիտական բաժնի պետ Արթուր Մխիթարյանը նշել է, որ ռուսաստանցի փորձագետը ներկայացրել է թմրանյութերի և այլ նյութերի հոտերի նմանակիչները, դրանց օգտագործման կարգը մարզումների ժամանակ, ինչը թույլ կտա մասնագիտացված շներին առավել արագ և արդյունավետ անցնել պրակտիկ աշխատանքին: Բաժնի պետը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության «Ռեկվիզիտ» լաբորատորիայից ձեռք են բերել թմրանյութերի 8 նմանակիչներ, որոնցով հայ կինոլոգները գործնական աշխատանք են կատարում չորքոտանիների հետ: «Կատարված աշխատանքի շնորհիվ սահմանակետերում մեր կինոլոգներն իրենց շների օգնությամբ հայտնաբերել են տարատեսակ թմրանյութեր և զենք-զինամթերք»:
ՀՀ ԿԱ ՊԵԿ կինոլոգիական կենտրոնը ստեղծվել է 2010 թվականին: Այդ պատասխանատու աշխատանքի կատարման համար չորքոտանի «խուզարկուներ» են բերվել Լեհաստանում հատուկ կուրսեր անցած և վերապատրաստված շներից: Նրանց հիմնական խնդիրը թմրանյութերի և պայթուցիկ նյութերի հայտնաբերումն է: Ստեղծման օրվանից ի վեր կինոլոգներն իրենց շների հետ բազմաթիվ աշխատանքներ են կատարել ՀՀ սահմանային անցակետերում և օդանավակայանում: Կինոլոգիական ծառայության մասնագետները մեծ հաջողությունների են հասել նաև միջազգային հարթակներում անցկացված մրցումներում՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1364 դիտում
14:47 17-08-2022
4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ. մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում գրանցել են բարձր արդյունքներ
1978 դիտում
19:00 17-08-2022
Սանկտ Պետերբուրգում հայ մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում գրանցել են բարձր արդյունքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
691 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
625 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
868 դիտում
19:01 22-11-2024
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները (տեսանյութ)