6264 դիտում
22:19 30-10-2017
Եթե քեզ հռչակում ես սոցիալական պետություն, բայց բնակչիդ ասում ես՝ ոչ թոշակդ կարող եմ բարձրացնել, ոչ աշխատավարձդ, նա իրավունք ունի խզել կապը քո հետ. Գևորգ Պետրոսյան. Tert.am
Գործող կառավարությունը, գուցե ոչ միտումնավոր, բայց խթանում է արտագաղթը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Վերջինս նշեց, որ կառավարությունը 2018թ.-ի պետական բյուջեով չի նախատեսում աշխատավարձերի ու թոշակների բարձրացում, ինչի արդյունքում բնակչության սոցիալական վիճակը չի լավանալու:
«Գուցե իմ գնահատականը կոպիտ է, բայց չեմ կարծում, որ այն կտրված է իրականությունից. կառավարությունը գուցե ոչ միտումնավոր, բայց խթանում է արտագաղթը»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ կառավարությունը 5 տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսում, Գևորգ Պետրոսյանն արձագանքեց. «Իրենք կարող են շատ բան հայտարարել: Ինձ համար թվերը ոչինչ են, ինձ համար կյանքի, մարդկանց վիճակն է կարևոր, իսկ այսօր մենք գտնվում ենք վատ վիճակում: Գնացեք դեսպանատան դռների առջև մի քանի ժամ կանգնեք, տեսեք, թե ինչ հերթեր են Հայաստանից հեռացողների: Եթե նվազագույն աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, մնացածը թվաբանություն է, թող ինչ ուզում են նկարեն»:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/10/30/Gevorg-petrosyan/2525892]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
529 դիտում
11:45 09-09-2024
Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը. ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին
Այս բաժնից
856 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
961 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1093 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ