211652_close_icon
views-count3740 դիտում article-date 20:42 06-11-2017

Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 6-ին, Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին: Միության հոբելյանի կապակցությամբ Հանրապետության Նախագահը երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու վաստակի, ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել և կոչումներ շնորհել միության անդամ մի խումբ արվեստագետների: Շնորհավորելով Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի կապակցությամբ՝ Նախագահ Սարգսյանը մաղթել է ստեղծագործական նոր հաջողություններ ի փառս հայ երաժշտարվեստի և հայ ժողովրդի, իսկ միությանը՝ հոգատարություն կոմպոզիտորների ստեղծագործությունների նկատմամբ: Երեկոն եզրափակվել է Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնի փակման համերգով: Փառատոնի նպատակն է հանրայնացնել և երաժշտասեր հանրությանը ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր