Նախագահի հրամանով՝ Արմեն Եդիգարյանն ազատվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից, նոր ղեկավար է նշանակվել Գագիկ Հովհաննիսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 28-ի հրամանագրով՝ Արմեն Եդիգարյանն ազատվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից;
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ԵԴԻԳԱՐՅԱՆԻՆ ազատել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Գագիկ Հովհաննիսյանը։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել)»,-ասվծ է ՀՀ նախագահի հրամանագրում: