Սիրիայում սպանվել է ԻՊ-ին միացած ադրբեջանցի կին՝ իր 3 անչափահաս երեխաների հետ
Սիրիայում ռմբակոծության հետևանքով սպանվել է Ադրբեջանի Խաչմազի շրջանի բնակչուհի՝ Ուլֆիա անունով մի կին՝ իր 3 անչափահաս երեխաների հետ, հաղորդում է haqqin.az-ը՝ սիրիական ԶԼՄ-ներին հղումով;
Նշվում է, որ կինը, ում ազգանունը չի հրապարակվում, մի քանի տարի առաջ իր ամուսնու՝ Ջավիդի և 10, 12 և 15 տարեկան երեխաների հետ հատել էր սիրիական սահմանը և միացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։
Ամուսինը անհայտ կորել էր, իսկ կինը և նրանց երեխաները մահացել են օրերս։