7440 դիտում
13:34 28-10-2017
Դիլիջանում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակը հավերժացնող այգի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Դիլիջանում հոկտեմբերի 25-ին բացվել է 2016թ. ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակը հավերժացնող այգի։ Այն գտնվում է Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի հարակից տարածքում։ Ծրագիրը կյանքի է կոչվել «Երիտասարդական գաղափարներ» հասարակական կազմակերպության կողմից։
Կազմակերպությունը պատանի և երիտասարդ կամավորների օգնությամբ դեռևս գարնանը իրականացրել է ծառատունկ. տնկվել է հերոսների հիշատակին նվիրված անվանական 100 ծառ: Ամբողջ ամռան ընթացքում տնկիները ջրվել, խնամվել են։ Ուշագրավ է, որ գարնանը ծառերը տնկած շատ տղաներ արդեն զորակոչվել են բանակ։
Այգում կանգնեցված ցուցանակը հավերժացնում է ապրիլյան պատերազմում զոհված տղաների անունները։ Հասարակական կազմակերպությունն առաջիկայում նախատեսում է բարեկարգել այգին, տեղադրել նստարաններ։
Այգու բացմանը ներկա էին ապրիլյան պատերազմում զոհված դիլիջանցի Վլադիմիր Ալիխանյանի մայրն ու եղբայրը։
Նշենք, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
661 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1024 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
757 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան