211652_close_icon
views-count42877 դիտում article-date 18:10 25-04-2021

Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրվեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակը հավերժացնող խաչքար. իսկ իշխանությունը մեկ այլ վայրում տեղադրեց Ցեղասպանությունը ժխտողի արձանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ այսօր՝ ապրիլի 25-ին, իշխանությունները գաղտագողի Երևանի Աջափնյակ թաղամասում՝ Հանրապետական հիվանդանոցի դիմացի այգում տեղադրեցին Հայոց Ցեղասպանությունը ժխտած հնդիկ պետական և քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի արձանը, մայրաքաղաքի մեկ այլ վայրում՝ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակը հավերժացնող հսկայական հրաշափառ խաչքարի օծման արարողությունը։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքարը տեղադրվեց բարսելոնահայ բարերար Արման Մայիլյանի հովանավորությամբ։
 
Խաչքարը օծեց  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։
 
Ճարտարապետն է Մայր աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանը, իսկ քանդակագործը՝ ժողովրդի սիրելի Համբիկը:
 
Միջոցառմանը ներկա էին մեծ թվով՝ ինչպես երևանցիներ, այնպես էլ՝ մարզերից, ԱՊՀ երկրներից և արտասահմանից ժամանած հյուրեր:
 
Ներկա էին նաև արցախյան պատերազմի բոլոր փուլերին մասնակցած հերոսներ, նահատակվածների հարազատները, ընկերները, իսկ բակն ամբողջովին մարդաշատ էր և ասեղ գցելու տեղ չկար:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 358+
358+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր