4940 դիտում
20:15 27-10-2017
«Մեծամոր»-ում անցկացվել է հատուկ էքսկուրսիա լսողական խանգարումներ ունեցող պատանիների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի նախաձեռնությամբ, «Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» կրթական ծրագրի շրջանակներում, Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցեղ երեխաների 8-րդ հատուկ կրթահամալիրի 5-10-րդ դասարանների սաներն այցելել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան։
Նրանց համար կազմակերպված հատուկ էքսկուրսիան սկսվել է թանգարանի մուտքից։ Արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանը ներկայացրել է թանգարանը, խոսել դրա նշանակության մասին, մանրամասնել, թե երբ և որտեղից են գտնվել ցուցադրվող առարկաները։ Այնուհետև, արդեն ցուցասրահներում, Արտավազդ Զաքյանն ու կրթական ծրագրերի պատասխանատու Թամարա Շահբազյանն առավել մատչելի պատանիներին ներկայացրել են ցուցադրությունը, որում ընդգրկված են Մեծամորի հնավայրում 1960-ականներից մինչեւ 2014 թվականը իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները: Պատանիները հնարավորություն են ունեցել ձեռքերում պահել որոշ ցուցանմուշներ, առավել մանրամասն տեղեկություն ստանալ դրանց կիրառության մասին։
17- ամյա Զոյա Բիձյանն անկեղծացել է, որ ավելի հարստացած է հեռանում արգելոց-թանգարանից․ «Տպավորություններս դժվարանում եմ բառերով փոխանցել, հին աշխարհում ապրող կանանց ու տղամարդկանց կենցաղի, սովորույթների, զարդերի ու անգամ խնամքի միջոցների մասին ստացած տեղեկությունները շատ տպավորիչ են։ Կուզեի նորից գալ ու լրացնել բաց թողածը»։ Նարեկ Գաբրիելյանն արդեն երկրորդ անգամ էր «Մեծամոր» արգելոց-թանգարանում, նախորդ անգամ տպավորությունն այնքան մեծ է եղել, որ որոշել է վերհիշել լսածն ու որսալ նոր տեղեկություններ։ Տպավորվել է հատկապես թանգարանի հատուկ զետեղարանում պահվող ոսկու ցուցանմուշներով։
Կրթահամալիրի դաստիարակ Սիլվա Մարգարյանը կարևորոմ է նմանօրինակ էքսկուրսիաների անցկացումը․ «Սա ոչ միայն գեղագիտական հաճույք է պատճառում, այլև նպաստում է մեր հարուստ մշակույթի մասին պատանիների գիտելիքների հարստացմանը, կրթական մակարդակի բարձրացմանը։ Վերադառնալուց հետո նրանք ստացած տպավորությունները փոխանցում են այն ընկերներին, ովքեր դեռ չեն եղել այս թանգարանում։ Այստեղ ստացած հետաքրքիր տեղեկությունը նրանք հետագայում օգտագործում են տարբեր դասաժամերի ընթացքում»։
«Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» ամենամյա կրթական ծրագիրն (հեղինակ՝ ՊՈԱԿ-ի փորձագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Պողոսյան ) իրականացվում է 2010 թ․-ից։ Նպատակը ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանները մտավոր և ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց համար մատչելի դարձնելն է։
[b]«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրավության բաժին
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
916 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
943 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով